Panorama.am. 20-7-2011- ԱՄՆ-ի Ներկայացուցիչների Պալատի օրակարգում կքնարկվի Թուրքիայում գտնվող Հայկական և այլ քրիստոնեական եկեղեցիների վերադարձման հարցը: Այս մասին հայտնում է «Daily News» պարբերականը:ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում չորեքշաբթի օրը նախատեսվում է անցկացնել քվեարկություն, ըստ որի, Թուրքիան պետք է վերադարձնի հայկական և այլ քրիստոնեական եկեղեցիներ իրենց օրինական տերերին:
ԱՄՆ Հայ Դատի հայկական հանձնախմբից հայտնել են, որ Հանձնաժողովը հանդիպում է նախաձեռնել, որպեսզի քննարկի պետդեպարտամենտի բանաձևը, և նախատեսված է, որ «եկեղեցիների վերադարձը» կառաջարկվի այդ օրինագծում:
Նշենք, որ ավելի վաղ, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն կոչ է արել ԱՄՆ-ում ապրող ազգությամբ հայերին զանգահարել ԱՄՆ համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչներին և աջակցել այս հզոր նախագծին:
«Հատկանշական է այն փաստը, որ Թուրքիայի դեսպանատունը աշխատում է արտաժամյա օրակարգով, որպեսզի չեղյալ համարի այդ բանաձը և մշտապես ջնջի հայերին և քրիստոնյաներին իր պատմությունից»,- ասել է Ա. Համբարյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment