Wednesday, July 13, 2011

Մինսկի խմբի համանախագահները վաղը կայցելեն Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) հուլիսի 14-ին կայցելեն Բաքու։ Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ»–ն։
Այցի ընթացքում համանախագահները հանդիպումներ կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Համանախագահները Բաքվից կժամանեն Երևան, որից հետո կայցելեն Լեռնային Ղարաբաղ։

No comments: