Wednesday, July 13, 2011

«Երկիր». ԼՂ հարցում հնարավոր են պարտադրանքի փորձեր. Մասիս Մայիլյան

Օրաթերթը զրուցել է ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ։ Զրույցից մի հատված ներկայացված է ստորև։
– Դուք սպասո՞ւմ էիք կազանյան հանդիպման այդպիսի ելք։ Չէ՞ որ շատ էր խոսվում, որ կողմերը կստորագրեն ղարաբաղյան խնդրի լուծման նախնական համաձայնագիրը։ Նույնիսկ գրում էին հայկական կողմի՝ ԼՂՀ–ին հարող որոշ շրջաններ Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մասին։
– Չէր բացառվում փաստաթղթի ընդունում միջազգային ճնշման ներքո։ Այդ պատճառով էլ Արցախի հանրությունը կտրուկ դեմ հանդես եկավ առաջարկվող կարգավորման բանաձևին։
–Կգնա՞ն գերտերությունները այն բանին, որ ստիպեն հակամարտության կողմերին ընդունել ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհային քարտեզը։
– Հաշվի առնելով Կազանում ընդունված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը՝ հիմնարար սկզբունքները դեռևս մնում են բանակցությունների սեղանին, և այդ մոտեցումից դեռ լիովին չեն հրաժարվել։ Այդ իսկ պատճառով էլ հնարավոր են պարտադրանքի փորձեր, եթե չլինի համարժեք ներքին ճնշում։

No comments: