Saturday, July 23, 2011

Ալլահշուքյուր Փաշազադե. Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կախված է ԼՂ խնդրի լուծումից

News.am. 22-7-2011- Թուրքիան կարեւոր դեր է խաղալու ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն` իր Թուրքիա կատարած այցելության ժամանակ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը` վկայակոչելով թուրքական մամուլը:
«Մենք կարծում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավում տեղի կունենա միայն այն դեպքում, երբ լուծվի ԼՂ խնդիրը»,- ասել է Փաշազադեն:

No comments: