Monday, July 18, 2011

Google–ը սերվերներ է տեղադրելու Ադրբեջանում

Terty.am. 18-7-2011- Օգոստոս ամսին համաշխարհային Google որոնողական համակարգի սերվերներ կտեղադրվեն ադրբեջանական Data–կենտրոնում, որն ստեղծել է Ադրբեջանի առաջնային փրովայդեր Delta Telecom ընկերությունը։
Ինչպես հայտնում է 1news.az–ը, սերվերների տեղադրումը թույլ կտա ադրբեջանցի օգտատերերի համար բարձրացնել որոնման որակը. Ադրբեջանը տվյալ որոնողական ցանցին արագ մատչում կստանա։
«Ադրբեջանը կխնայի միջազգային ինտերնետ տարողության 15 տոկոսը, քանի որ փրովայդերն արդեն կարող է չվճարել տարանցման թրաֆիկը»,–նշել են ընկերությունում։

No comments: