Tuesday, July 19, 2011

Newskey. Վաղ է խոսել «Մադրիդյան փաստաթղթի» հուղարկավորության մասին

Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) Կովկասյան ծրագրի տնօրեն Լոուրենս Սքոթ Շիթսը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցազրույց է տվել «newskey.ru» կայքին:

-Պարոն Շիթսոն, Կազանի եռակողմ հանդիպումը վճռորոշ չդարձավ: Այս համատեքստում` ինչպիսի՞ հնարավորություններ ունեն կողմերը մոտ ապագայում առաջընթաց գրացելու համար:
-Ցավոք, դա այդպես է: Թեև մենք շատ քիչ տեղեկություն ունենք, թե ինչ էր կատարվել Կազանում, սակայն կարող ենք ասել, որ այն շոշափելի արդյունքների չի հանգեցրել: Հույս ունենանք, որ ինչ-որ բան կփոխվի մոտ ապագայում:

- 2008 թ-ից մինչ օրս, Ռուսաստանը` նախագահ Մեդվեդևի գլխավորությամբ, չկարողացավ արդարացնել Արևմուտքի տված քարտ բլանշը, որպես միակ միջնորդ Ղարաբաղյան հակամարտության հարցում: Չե՞ք կարծում, որ Կազանի հանդիպումից հետո Միացյալ Նահանգները և Ֆրանսիան փորձում են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել:
- Ես չեմ կարծում, որ Ռուսաստանին չի տրվել քարտ բլանշ: Ռուսաստանի ակտիվությունն այս հարցում բացատրվում այլ կերպ, որը կապված է Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Արևմուտքի հարաբերությունների հետ, մյուս կողմից` Ռուսաստանի: Ռուսաստանի ակտրվությունը կապված է նաև այն հանգամանքով, որ նա լավ է ճանաչում այդ տարածքները, մարդկանց, որոնք դուրս են եկել Խորհրդային Միությանից:

- Մինչև Կազանի հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիացի համանախագահը Եվրոպական խորհրդարանում` լսումների ժամանակ հայտարարել է, որ եթե մոտ ապագայում չընդունվեն հիմնարար սկզբունքները, ապա համանախագահները ստիպված կլինեն ներկայացնել նոր հայեցակարգ: Կազանի հանդիպումից հետո Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ կողմերը լրացուցիչ առաջարկությունների անհրաժեշտություն ունեն: Ելնելով այս ամենից` կարելի՞ է ասել, որ Մադրիդյան սկզբունքները վերջնականապես թաղված է: Ձեր կարծիքով, ո՞ր կողմի համար արդյունավետ կլինեն այդ նոր առաջարկությունները: Այսօր բավականին շատ է խոսվում Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման վերաբերյալ, ինչպես նաև` այն հարցի, որ Ղարաբաղը պետք է բանակցություններին ուղղակի ձևով մասնակցի: Ձեր կարծքիով, որքանո՞վ է դա հնարավոր` հաշվի առնելով այն հանագամնքը, որ վերջին շրջանում ԵՄ-ն բավականին ակտիվ է այս գործընթացում:
- Այժմ վաղ է խոսել Մադրիդյան սկզբունքների հուղարկավորության մասին: Սակայն, հնարավոր է, որ շուտով (գուցե ոչ այսօր, ոչ վաղը) շարունակել հակամարտության կարգավորումը այլ հայեցակարգի հիման վրա: Եթե մոտ ապագայում Մինսկի խմբի կողմից նախաձեռնված գործընթացում արդյունքներ չլինեն, ուրեմն, բնականաբար, հակամարտության լուծման համար այլ միջոցներ կառաջադրվեն: Ինչ վերաբերվում է ԵՄ ակտիվությանը, ապա պետք է այն ողջունել: Այս ակտիվությունը կայանում է նրանում, որ ԵՄ շրջանակներում անհանգստություն կա այն հարցի շուրջ, որ կարող է պատերազմ սկսվել և որ այդ պատերազմն ավելի մասշտաբային բնույթ կկրի, քան նախորդը:

-Շատ փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանում անցկացված ռազմական շքերթը, որն անցկացվեց Կազանում տեղի ունեցած հանդիպումից երկու օր հետո, ադրբեջանական պատասխանն էր Կազանում կայացած հանդիպմանը: Դուք համամի՞տ եք այդ գնահատականի հետ, որ այդ շքերթով Ադրբեջանն աշխարհին ցույց տվեց, որ պատրաստ է այս հակամարտությունը լուծել ռազմական միջոցով:
-Այդ ռազմական շքերթը ծրագրված էր մինչև Կազանի հանդիպումը: Եվ ես ոչ մի կապ չեմ տեսնում այս երկու իրադարձությունների միջև: Ոչ մի ծրագրված ազդակ չկար այստեղ, իսկ եթե լիներ էլ, ապա այն շատ մակերեսային բնույթ էր կրում:
Panorama.am. 18-7-2011.

No comments: