Tuesday, July 19, 2011

Թուրքիան Սև ծովում արհեստական կղզի կկառուցի

Tert.am. 18-7-2011- Թուրքիան օդանավակայան է կառուցելու Սև ծովում ստեղծվելիք արհեստական կղզու վրա։ Այս մասին հայտնել է երկրի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը, տեղեկացնում է BSNews–ը։
Կղզու ստեղծման համար ավելի քան 20 միլիոն տոննա հող և 9 տոննա քար է լցվելու ծովի մեջ, իսկ ապագա օդանավակայանը ունենալու է 3 կիլոմետր երկարության թռիչքուղի։ Այն հնարավորություն կունենա սպասարկել տարեկան 2,5 միլիոն մարդու։
Նախագծի արժեքը մոտ 150 միլիոն դոլար է։
Նախատեսվում է օդանավակայանը շահագործման հանձնել 2014 թ–ին։
Թուրքիայի սևծովյան ափը խիտ բնակեցված է, սակայն այստեղ գործում է միայն մի օդանավակայան։

No comments: