Saturday, August 27, 2011

Աշխարհի ամենատարեց մարդը դարձավ 115 տարեկան

Panorama.am. 27-8-2011- Մոտ քսան մարդ նշել է Բես Կուպերի ծնունդը, որը աշխարհի ամենատարեց մարդն է: Ըստ MIGnews-ի` տիկին Կուպերը ուրբաթ օրը դարձավ 115 տարեկան: Նա ապրում է Մոնրո քաղաքում` ամերիկյան Ջորջիա նահանգում: Նա աշխարհի ամենատարեց մարդն է ճանաչվել 2011 թ.-ի հունվարին:
Մայիսին Գինեսի գրքի ռեկորդների գրանցման կենտրոնի ներկայացուցիչը պարզել է, որ Մարիա Գոմես Վալենտինան՝ Բրազիլիայից, 48 օրով մեծ էր, սակայն տիկին Վալենտինան մահացել էր հունիսի 21-ին:
Բես Կուպերը ծնվել է Թենեսիում, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղափոխվել է Ջորջիա նահանգ, որտեղ աշխատել է որպես ուսուցչուհի: Նա ունի 12 թոռ և տասնյակ ծոռներ և ծոռան ծոռներ: Նրա ամուսինը` Լյութերը, մահացել է 1963թ.-ին:

No comments: