Thursday, August 4, 2011

Էլեկտրաէներգիայի արտահանումը Իրանից աճել է 22 տոկոսով

News.am. 4-8-2011- Իրանն ավելի քան 2701 գիգավատ/ժամ էլեկտրաէներգիա է արտահանել հարեւան երկրներ: Ընթացիկ տարվա սկզբից (մարտի 21) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճն այդ ոլորտում կազմել է 21,67 տոկոս: Այս մասին հաղորդել է RNA իրանական գործակալությունը:
Ըստ Իրանի Էներգետիկայի նախարարության` դոտացիաների բարեփոխման վերաբերյալ օրենքի ընդունումից հետո ոչ միայն կրճատվել է էլեկտրաէներգիայի օգտագործումը երկրի ներսում, այլեւ դադարել է էլեկտրաէեներգիայի պահանաջարկի տարեկան աճը` այդպիսով ճանապարհ հարթելով էլեկտրաէներգիայի արտահանման համար: Իրանը ներկայումս էլեկտրաէներգիա է տալիս Հայաստանին, Պակիստանին, Թուրքմենստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Նախիջեւանին, Իրաքին, Աֆղանստանին: Էլեկտրաէներգիայի արտահանման ցուցանիշը օգոստոսի 2-ին հասել է 1332մգվտ-ի:

No comments: