
«Վերջին տարիներին Հայաստանն առաջընթաց է արձանագրել իր սահմանային անվտանգությունը բարելավելու հարցում։ Այդ առաջընթացը ներառում է սահմանին ռադիացիոն վտանգի նախազգուշական համակարգերի տեղադրումը (այդ թվում օդակայանում), հայ–վրացական սահմանն ավելի լավ հսկելու համար սենսորների տեղադրումը, ինչպես նաև արտահանման վերահսկման օրենքներում զգալի փոփոխությունները։ Հայաստանի Սահմանապահների ծառայությունը բոլոր անցակետերում Սահմանների կառավարման տեղեկատվական ավտոմատացված համակարգ է օգտագործել, որն իր մեջ ներառում է՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից նորացված ոստիկանական հսկողության տակ գտնվող հանցագործների և ահաբեկիչների ցուցակը»։
Զեկույցում այնուհետ նշվում է, որ Հայաստանը 2010թ. վավերացրել է Միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին կոնվենցիան, ինչպես նաև մասնակցել տարբեր ծրագրերի, որոնց նպատակն է եղել ուժեղացնել ահաբեկչության, ահաբեկիչներին ֆինանսավորելու, վտանգավոր, անօրինական նյութերը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու դեմ պայքարի կարողությունը։ Մասնավորապես, նշվում է, որ Հայաստանը նախորդ տարվա ընթացքում մասնակցել է ԵՄ–ի Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրին, որը ֆինանսական միջոցներ կհատկացնի Հայաստանի սահմանային անցակետերի կատարելագործման համար։
Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանն առաջընթաց է արձանագրել ՆԱՏՕ–ի հետ հակաահաբեկչական համագործակցության ոլորտում։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը ներկայացրել է Անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագիրը, որում պատրաստակամություն է հայտնել շարունակել ՆԱՏՕ–ի հետ համագործակցությունը՝ ահաբեկչության դեմ պայքարում։
Փաստաթղթում նշվում է, որ ՆԱՏՕ–ն և Հայաստանը Երևանում բացել են «իրավիճակային կենտրոն», որն օժանդակել է ճգնաժամային կառավարմանը և հակաահաբեկչական գործողություների համակարգմանը։
«Դեկտեմբերին ԵԱՀԿ նախաձենությամբ Երևանում ահաբեկչական նպատակներով ինտերնետի օգտագործման դեմ պայքարին և համակարգչային անվտանգությանը նվիրված սեմինար տեղի ունեցավ»,– ընդգծվում է զեկույցում։
Զեկույցի վերջին հատվածում նշվում է, որ 2010թ. հունվարին Եվրախորհրդի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գծով փորձագետների կոմիտեն` MONEYVAL-ը, զեկույց է հրապարակել Հայաստանի վերաբերյալ, որում ընդգծել է, որ Ահաբեկչության ֆինանսավորման առնչությամբ քրեական օրենսգրքի դրույթները համապատասխանում են միջազգային չափանիշներին, բայց հետագա բարեփոխումներն, այդուհանդերձ, անհրաժշետ են»։
No comments:
Post a Comment