Հարցազրույց Իրանի Շահինշահր քաղաքի ընդհանուր պատասխանատուի հետ
-Մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին:
-Մանկավարժ եմ: Դասավանդում եմ դպրոցում: Իրանի հայկական դպրոցներում երկու տեսակ ուսուցիչներ կան, մեկ մասը պաշտոնական՝ պետական, մյուս մասը աշխատում է ազգային իշխանության հսկողության ներքո: Իսկ ես աշխատում եմ երկու տեղում էլ: Մեկում`հայերեն դասերի պատասխանատուն են, մյուսում` 5-րդ դասարանների պարսկերենի դասատու:
-Իրանահայերը դիմու՞մ են հայկական դպրոց:
-Ի տարբերություն բազմաթիվ այլ համայքների Պարսկաստանում ավանդույթ կա, որ հայ աշակերտն անպայաման հաճախում է հայկական դպրոց:
-Ի՞նչպես են ընտրվում Համահայկական խաղերի պատասխանատուները:
-Նախքան խաղերը մոտ 6 ամիս կազմակերպչական աշխատանքներ են սկսվում և այդ ընթացքում էլ որոշվում են պատասխանատուները: Այսինքն` Շահինշահրն ունի համայնքային վարչություն, որը կյանքի է կոչում խաղերիի հետ կապված գաղափարները և սկսվում են նախապատրաստական աշխատանքները:
-Ի՞նչ գործունեություն է ծավալում պատասխանատուն, ո՞րն է նրա գործառույթը:
-Զբաղվում է կազմակերպչական հարցերով, մարզիկների համար բնակության վայր է ընտրում, հետևում է խաղերի ծրագրերին, ընդանուր հանդիպումներ է ունենում պատաասխանատու անձերի հետ, փորձում է հարթել առաջացած դժվարությունները, մի խոսքով կազմակերպչի և հսկողի դեր ունի: Յուրաքանչյուր սպորտային թիմ իր պատասխանատուն ունի, պետք է համադրել բոլորին և կապ հաստատել պետական-կառավարական օրգանների հետ: Հանդիպումներ է ունենում նախարարությունների հետ:
-Պրն. Թահմազյան, ձեր ֆուտբոլի հավաքականը բոյկոտեց Երուսաղեմի հավաքականի հետ մրցությունը, որն անսովոր դեպք էր Համահայկականում: Ինչո՞ւ նման քայլի դիմեցիք: Արդյո՞ք այդ հավաքականը ձեր կարծիքով Իսրայել էր ներկայացնում:
-Նախ ներողամտություն ենք հայցում մեր կամքից անկախ առաջացած այս պրոբլեմի համար: Պետք է ասեմ նաեւ, որ ապագայում Սեւան ֆուտբոլի ակումբի (որ Համահայկական մրցություններում մասնակցում էր Շահինշահրի անվան ներքո), համար բարդություններ չառաջանալու մտահոգությունից ելնելով մենք պարզապես դիմեցինք պետական կողմի վերաբերմունքը ճշտելու, իհարկե, հիշեցնելով իրենց, որ այս խաղերը համահայկական են եւ յուրաքանչյուր հավաքական ներկայացնում է իր երկրի հայկական համայնքը: Բայց ըստ երեւույթի մեր բացատրությունները ճիշտ չի ընկալվել ինչ-որ պատասխանատուի կողմից, որն մեզ հորդորեց չմասնակցել այդ մրցության: Այստեղ իհարկե, ազդեցիկ դեր ունեցավ նաեւ դրոշների եւ հատուկ այս դեպքում Իսրայելի դրոշի ծածանումը, որն ավելի բարդացրեց խնդիրը: Այս էր ցավալի իրականությունը, այլապես աշխարհի բոլոր քաղաքներից ժամանած հայկական խմբերն էլ մեզ համար սիրելի են եւ հարգելի:
-Իրանում երիտասարդները որքանո՞վ են հետաքրքրված և կարևորում սպորտը:
-Նախևառաջ պետք է հաշվի առնել պայամնները, սպորտը մեր համայնքներում ժողովրդական շարժումներ են: Այդ պատճառով չեն կարող մրցել մեծ թիմերի հետ: Բայց Շահինշահրի տարբեր սպորտաձևերից երիտասարդներ կան, որ լավ արդյունքներ են ցույց տալիս: Արտագաղթն ու նյութական դժվարությունները չեն թողնում այս թիմերի ավելի կազմակերպվելուն: Սպորտաձեւերը կարիք ունեն ներդրումների, որպեսզի կարողանան ավելի մեծ հաջողությունների հասնել: Երիտասարդները հետաքրքրված են, պարզապես ստեղծված չեն հնարավորություններ: Նաև, չպետք է մոռանալ, որ 21-րդ դար է և պատանիների հետ խոսելն ու աշխատելը պետք է ժամանակին համահունչ լինի:
Հայկական համայնքն ի՞նչ գործունեություն է ծավալում:
Վերջին տարիներին ընթացող արտագաղթը մեծ ազդեցություն ունեցավ համայնքի ակտիվ գործունեության պասիվացման վրա: Շահինշահրում մոտ 700 ընտանիք էր ապրում, այժմ դրանց թիվը հասել է մոտ 450: Շատ երիտասարդներ հեռացել են Իրանից: Սակայն, տարբեր հասարակական աշխատանքներ են կազմակերպվում և որոշ չափով աշխուժություն դեռևս կա:
-Ո՞ր ուղղությամբ է հիմնականում արտագաղթը:
-99 տոկոսով մեկնում են ԱՄՆ:
-Ինչո՞ւ: Լինու՞մ են այնպիսի դեպքեր, երբ վերադառնում են Հայաստան:
-Հասարակ հարց չէ. կազմակերպված աշխատանք է` նպատակաուղղված հայերին իրենց սահմանից հեռացնելու համար: Այսօրվա ամենավտանգավոր երևույթներից մեկը “սպիտակ ջարդն” է: Անցյալ օրը, երբ խաղերի շրջանակում այցելեցինք Ծիծեռնակաբերդ, զարմանում էի, որ գրեթե միայն իրանահայերն էին, որ հայերեն էին խոսում: Ինչո՞ւ պետք է այդպես լիներ. ի կատար է ածվում ձուլվելու քաղաքականությունը: Շատ քիչ են լինում դեպքեր, երբ վերադառնում են Հայաստան: Տնտեսական վիճակն այն չէ, որ այստեղ կարողանան աշխատանքով ապահովվել, կան եիտասարդներ, ովքեր գալիս են Հայստանում սովորելու և այդ ընթացքում բնակվում են հայրենիքում:
-Ո՞րն է այս խաղերի կարևորությունը:
-Նախևառաջ` ծանոթություն հարենիքի հետ, հասակակից և ազգակից հայրենակիցների հետ, որն էլ հետագայում կարող է տարբեր փոխհարաբերությունների առիթ ստեղծել: Անշուշտ, լավ է, որ սպորտի միջոցով մրցում են, բայց կան երեխաներ, որ նյութական դժվարությունների պատճառով երբեք հարենիքում չեն եղել և սա առիթ է, որ ծանոթանան հայրենիքի հետ:
Կայացող հանդիպումների պատճառը սպորտն է, որը իր շուրջն է հավաքում տարբեր երկրների հայության ներկայացուցիչներին` միմյանց հետ ծանոթանալու, Հայաստանը տեսնելու և նոր միայն մրցելու համար:
-Ի՞նչ կազմակերպչական թերություններ եք տեսնում:
-Կանոնադրության մեջ արգելված է` յուրաքանչյուր երկրի ազգային հավաքականների անդամների մասնակցությունը, մինչդեռ հակառակ պատկերն ենք տեսնում: Եթե կանոն է դրված, ուրեմն չպետք է այն խախտել: Մյուսը մրցավարների հետ կապված խնդիրներն են: Ֆուտզալի մրցումների ժամանակ մրցավարը մյուս թիմին խոստացել էր, որ կհաղթեն, այդ պատճառով մեր տղաներին տանջեց մինչև վերջ: Կրկնում եմ` այստեղ կարևորը հաղթելը չէ, պարզապես երբ մենք խոսում ենք արդարության մասին, ապա միայն լոզունգի մակարդակով է իրագործվում, մինչդեռ գործնականորեն լրիվ հակառակն է:
-Հայրենիքի հետ ծանոթանալու համար այս ժամանակահատվածը բավականացնում է՞:
-Կցանկանայի, որ ավել օրեր լինեին քաղաքին ավելի լավ ծանոթանալու համար: Մինչ այսօր, խաղերի սկզբից երիտասարդներն անընդհատ խաղի մեջ են: Միայն մեկ օր մասնակիցները այցելեցին Ծիեռնակաբերդ, Ծաղկաձոր: Կառաջարկեի օրեր լինեին, որ մասնակիցները հասցնեին գնալ Սարդարապատ, ՀՀ մարզեր, հնարավորություն ընձեռնվեր ավելի լավ ճանաչել իրենց երկիրը:
-Համահայկական խաղերի կարգախոսը` «Միասնություն սպորտի միջոցով»…
-Օրերս թերթում կարդացի, որ խաղերի ընթացքում Ստամբուլի հային ասում են թուրք, Պարսկաստանի մարզիկին` պարսիկ: Շատ կարևոր է մոտեցումը, որն այս դեպքում սխալ է: Պետք է դուրս գալ միայն կարգախոսի մակարդակից: Միասնակությունը միայն կարգախոսի տեսքով է, որովհետև մասնակիցների հետ միանսական աշխատանքներ չեն տարվում: Լավ կլիներ, որ մասնակիցները միասին հավաքվեին, խոսեին, սնվեին, երգեին, ժամանակ անցկացնեին: Կլոր սեղան հանդիպումեր կազմակերպվեին մասնակիցների համար, հնարավորություն տրվեր միմյանց հետ շփվելու, էլեկտրոնային հասցեներով փոխանակվելու, հարաբերություններ և միասնական աշխատանքներ ստեղծելու համար: Այդ դեպքում Կարգախոսը կստանար իր գործնական կիրառությունը, բայց այժմ այդպես չէ: Ամեն տեղ ինչ-որ պատնեշ կա միմյանց միջև, որը չի կոտրվում:
-Ի՞նչ դրական և բացասական փոփոխություններ եք տեսնում Հայաստանում:
-Եթե խոսենք քաղաքի գեղեցկության, արտաքին տեսքի և մաքրության մասին, ապա անշուշտ նկատելի է. Բայց արմատական փոփոխություններ չեմ տեսնում: Ի՞նչ փոփոխության մասին կարելի է խոսել, եթե երիտասարդ աղջիկը առավոտից երեկո աշխատում է և օրը 3000 դրամ վարձատրվում: Այս ամենը ցույց է տալիս, որ երկիրը շատ թույլ է: Իհարկե դրական շարժումներ կան, բայց բացասականն այնքան շատ է, որ դրականը կորում է:
Ո՞րն է սփյուռքի դերը:
Սփյուռքը քաղաքական տեսանկյունից որոշ ազատություն ունի: Հարցեր կան, երբ օրինակ թուրք-հայաստան հարաբերությունների մեջ, սփյուռքն ավելի մեծ դեր կարող է ունենալ: Հայաստանն էլ ուրիշ պատասխանատվություն ունի երկրների դիմաց: Սփյուռքը պետք է սյուն լինի Հայաստանի տնտեսական-հասարակական վիճակը բարելավելու համար:
-Ի՞նչ կմաղթեք հայրենակիցներին:
-Առաջին հեթրին ցանկանում եմ, որ անցնենք հայրենիք-սփյուռք ճիշտ փոխհարաբերություններին: Պետք է դուրս գալ քաղաքական խաղերից, այդ խաղերը մեզ ոչինչ չեն տալիս: Սփյուռքն ու հայրենիքը պետք է կարողանան պատշաճ կատարել իրենց դերերը:
Ժողովրդին ցանկանում եմ, որ դժվարություններից ազատվեն և ապրեն այնպիսի կյանքով, որը վայել է մարդուն…

No comments:
Post a Comment