News.am. 12-8-2011- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն օրեր առաջ Սիրիա մեկնած ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ Ասադին մի նամակ էր ուղարկել:Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նամակում նշել է, թե Սիրիայում թափվող եղբայրական արյունը թուրքերի սիրտը ցավեցնում է։ Գյուլը հույս է հայտնել, թե Սիրիայում բացասական զարգացումները նույն արագությամբ վերափոխվելու են դրականի՝ շեշտելով, թե եկել է ժամանակը ցույց տալ առաջնորդի խիզախությունը եւ կատարել ժողովրդավարությանն ուղղված ժողովրդի պահանջները։ «Չեմ ցանկանում, որ մի օր հետ նայեք եւ տեսնեք, թե Ձեր արածները ուշացել են», -նամակում գրել է Թուրքիայի նախագահը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment