Thursday, August 4, 2011

Սփյուռքահայ երիտասարդը` Հայաստանի գործակալ

Tert.am. 4-8-2011- Արտասահմանյան լրատվամիջոցներով Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները պրոպագանդելը բավական թանկ հաճույք է: Նման դիտարկում արեց վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի սփյուռքահայ սաների հետ հանդիպման ժամանակ: Նա տեղեկացրեց, որ ունեցած սուղ միջոցներն օգտագործվել են մի քանի կենտրոնների` Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները գովազդելու պատվերներ տալով: Ընտրվել են Լոնդոնի տուրիստական գործակալությունները: Եվրոպական ևս մեկ քաղաք կընտրվի, նաև Մոսկվան, որտեղ կհայտնաբերվեն այն օպերատորները, որոնք կծածկեն Ռուսաստանի ողջ տարածքը: Այս ամենի իրագործման համար պետք են ժամանակ և ֆինանսական միջոցներ:
«Հայաստանի տուրիստական հնարավորությունների պրոպագանդան մենք պետք է իրականացնենք նաև ձեր միջոցով, դուք մեր լավագույն գործակալներն եք»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքերով` էլեկտրոնային տուրիզմը զարգացնելու համար ստեղծվել է մի միջավայր, որը հնարավորություն է տալիս էլեկտրոնային կայքի միջոցով ընտրել հանգստյան տուն, անմիջապես պատվիրել, վճարել, ստանալ փատաթղթերն ու այցելել Հայաստան: Հնարավորությունը լուրջ խթան է Եվրամիության երկրների համար, որոնք այս գործիքն օգտագործում են:

No comments: