Tert.am. 12-8-2011- ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն այսօր հանդիպել է Արցախում գործող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ասուլիսը նվիրված էր ԼՂՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձին: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։
Ռազմական գերատեսչության ղեկավարը համառոտ անդրադարձել է անցած երկու տասնամյակների ընթացքում Պաշտպանության բանակի ունեցած ձեռքբերումներին, նրա դերին ու վաստակին անկախության պահպանման և ամրապնդման գործում, ներկայացրել հետպատերազմյան բանակաշինության առանձնահատկություններն ու ներկա ժամանակահատվածում իրականացվող գործընթացները:
«Հետպատերազմյան ժամանակահատվածում բանակը իր սուրը չդրեց պատյան, հասկանալով, որ վերջնական խաղաղության համար, հարկավոր էր խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Արցախի միջև, որը դեռևս կնքված չէր, և սկսվեց զարգացման նոր փուլ: Այս ժամանակահատվածում հնարավորություն ենք ունեցել բարձրացնել անձնակազմի կրթական ցենզը, ստեղծել հրամանատարների փոխարինման բազա, որովհետև պատերազմին մասնակցած սպաների հիմնական մասը այժմ արդեն հանդիսանում են թոշակառու, և մենք այս աշխատանքները կատարել ենք, որպեսզի կարողանանք նրանց փոխարինողը պատրաստենք: Այս ժամանակահատվածում զգալիորեն փոխվել է նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի որակական և քանակական վիճակը»,- ասել է նախարարը:
Բացի անկախության 20-ամյա պատմության մեջ բանակի ունեցած տեղի ու դերի մասին խոսելուց, պաշտպանության նախարարը համառոտ անդրադարձավ նաև հանրապետության զինված ուժերի ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքներին: Բանակի հրամանատարը կատարված աշխատանքները ներկայացրեց ըստ ուղղությունների և կոնկրետ փաստերով:
«Անցած տարի և այս տարվա առաջին կիսամյակը զինված ուժերում հայտարարված է բարեփոխումների տարի և այսօրվա բանակի մարտական պոտենցիալը մոտավորապես ավելացել է քսան տոկոսով, որը բոլոր տարիների համեմատ մեր ամենամեծ առաջընթացն է, և սա շարունակական է լինելու...»,- ասել է Մովսես Հակոբյանը:
Նախարարը նաև շեշտել է, որ Արցախի զինված ուժերը մշտապես գտնվում են մարտունակ վիճակում և որ պատրաստ են արժանի հակահարված տալ թշնամու յուրաքանչյուր ոտնձգության:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment