Sunday, August 21, 2011

ՊԱՆԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԻ ԽԱՓԱՆՈՒՄԸ

Bnaban.am. 20-8-2011- 1993 թվականի օգոստոսի 22-ին ԼՂՀ Պաշտպանության Բանակի կողմից ազատագրվեց պատմական Վարանդան, խորհրդային զավթիչների կողմից վերանված «Ֆիզուլի» (պարսիկ պոետ Ֆիզուլիի անունով), դրանից 3 օր առաջ թուրք-ադրբեջանական (թուրք-օղուզ թուրքական) համաձայնությամբ թուրքական կործանիչները սկսել էին ռմբակոծել Կապանը և նրա հարակից շրջանները: Նախիջևանից հարձակվելու, Կապանը գրավելու և թրքերի միավորումը նախապատրաստելու համար ,գործողությանը պետք է մասնակցեին Էրզրումի մոտոհրաձգային դիվիզիան ամբողջությամբ (4 հետևակ գունդ, չհաշված օդային էսկադրիլիան, հրետանային, տանկային ուժերը), դրանից հետո պետք է միանային թրքական բանակի արևելյան կորպուսի բոլոր զորամիավորումները (ևս 7գունդ): Սակայն հերթական անգամ թրքական պլանները մատնվեցին անհաջողության: ԼՂՀ ՊԲ-ն անցավ հարձակման Մարտունու և Հադրութի ուղղություններից, ադրբեջանական զորքերը դիմեցին մասսայական փախուստի, Հադրութի Պաշտպանական Շրջանի ապահովագրման միջոցով Մարտունու ՊՇ-ի ուժերը Մոնթե Մելքոնյանի տեղակալ Արցախի Հերոս Մայոր Միրզա Աբայեվի հրամանատարությամբ մտան Վարանդա: Սակայն սա դեռ չապահովագրեց մեզ թրքական նենգ պլաններից և մեր զորքերը չկանգնեցին այս հաջողությունից հետո, ազատագրելով նաև Վարանդաից մինչև Մայր Արաքս ընկած հատվածը, ադրբեջանական բանակը փախավ նախկին ԽՍՀՄ-ի Ֆիզուլու ամբողջ շրջանից (չնայած որ ԼՂՀ ՊԲ-ն նրանց չէր էլ հետապնդում), սակայն մեր խնդիրն էր հեռացնել ադրբեջանցիներին Կապանի արևելյան հարևանությամբ գտնվող տարածքներից:Այսպիսով հասնելով Արաքսի ափերին ԼՂՀ ՊԲ-ն կտրեց և շրջափակման մեջ առավ Կովսականում տեղակայված ադրբեջանական գնդերը որոնց (չգիտես ինչու ) թույլ տրվեց խույս տալ անցնելով Արաքս գետը դեպի Իրան:Այս գործողությունը հերթական շառաչյուն ապտակն էր պանթուրքիստական պլաններին, սկայն ինչպես տեսանք ապտակը բավարար չէ թշնամուն ծնկի բերելու համար ` «օպերկոտ» է պետք:
Ռուբեն Մինասյան

No comments: