Thursday, August 4, 2011

Անկարան բռնագրավել է «Հըզբոլլահի» համար նախատեսված իրանական զենքի խմբաքանակը

Tert.am. 4-8-2011- Թուրքիայի իշխանությունները բռնագրավել են իրանական զենքի հերթական խմբաքանակը, որը նախատեսված էր լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման համար։
Ինչպես տեղեկացնում է գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը, թուրքական անվտանգության աշխատակիցները Թուրքիայի տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են Իրանից Սիրիա մեկնող բեռնատարներ, որոնցում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք–զինամթերք։
Գերմանական պարբերականը գրում է, որ չնայած թուրքական կողմը տեղում բռնագրավել է «Հզըբոլլահի» համար նախատեսված զենքի խմբաքանակը, Անկարան դեպքի առնչությամբ որևէ հայտարարություն չի արել։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ միջուկային զենք տեղափոխելու կասկածանքով Թուրքիայի ռազմաօդային ուժերի պահանջով Դիարբեքիրի օդանավակայանում վայրէջք կատարած իրանական ինքնաթիռում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք–զինամթերք, որը Թուրքիայի իշխանությունների կողմից նույնպես բռնագրավվել էր։

No comments: