Tuesday, August 16, 2011

Իրանի նախագահը գտնում է, որ միջուկային զենքը դադարել է վճռորոշ ուժ լինել աշխարհում

PanARMENIAN.Net -16 օգոստոսի 2011 - Միջուկային զենքը դադարել է վճռորոշ ուժ լինել աշխարհում: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ըստ Իրանի նախագահի, ատոմային ռումբերը չօգնեցին ամերիկացիներին հաղթել Իրաքում ու Աֆղանստանում: «Կկարողանար արդյո՞ք միջուկային զենքը նպաստել իսրայելցիների հաղթանակին Լիբանանում ու Գազայում: Օգնե՞ց միջուկային զենքը ԽՍՀՄ-ին խուսափել փլուզումից»,-հռետորական հարցադրումներ է արել Իրանի նախագահը:
Ահմադինեժադը նաև ասել է, որ «եթե որևէ երկիր փորձի միջուկային ռումբ ստեղծել, այն փաստորեն հսկայական միջոցներ ու այլ ռեսուրսներ կծախսի և հսկայական վտանգ կստեղծի հենց իր իսկ համար»: Այդ իսկ պատճառով, ինչպես նաև ելնելով կրոնական նկատառումներից, Իրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել, հավելել է Ահմադինեժադը, հայտնում է ՌԲԿ-ն:
Իրանը շարունակում է ուրանի հարստացման աշխատանքները: Ըստ պաշտոնական Թեհրանի, ռադիոակտիվ նյութերը կկիրառվեն բացառապես խաղաղ նպատակներով, սակայն, տվյալ տեխնոլոգիաները կիրառելի են նաև ատոմային զենքի ստեղծման համար:

No comments: