Tuesday, August 16, 2011

Ադրբեջանի նավթագազային ոլորտի օտարերկրյա ներդրումները $60 միլիարդի են հասել

Tert.am. 16-8-2011- Ադրբեջանի պետական նավթագազային պետական ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաևը հարցարզրույց է տվել The Business Year ամսագրին, որում ասել է, որ նավթագազային ոլորտում ընդհանուր ներդրումների թիվը 1994–ից մինչև 2010թ ընկած ժամանակահատվածում կազմել է 60 միլիարդ դոլար։
«Ներկայում 15 պետություն ներկայացնող 34 միջազգային էներգետիկ ընկերություն է ներգրավված նավթագազային գործողություններում, որոնք իրականացվում են 30 հանքավայրերում, ինչպես ցամաքում, այնպես էլ Կասպից ծովում»,– նշել է Աբդուլաևը։
Ադրբեջանից դուրս ընկերության կողմից իրականացվող նախագծերի մասին Աբդուլաևն ասել է , որ ընկերությունը դարձել է միջազգային և ներդրումներ ունի Թուրքիայի ու Վրաստանի համապատասխան ոլորտներում։

No comments: