Tuesday, August 16, 2011

«Թուրան». Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԶԼՄ-ի համար ամենաբարենպաստ միջավայրը Հայաստանում է

Panorama.am. 16-8-2011- ԶԼՄ-ի համար ամենանբարենպաստ իրավիճակը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ստեղծվել է Թուրքմենստանում և Ուզբեկստանում, իսկ ամենաբարենպաստը՝ Հայաստանում: Այս մասին, հղում կատարելով IREX-ի իրականացրած հետազոտություններին` տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ըստ հետազոտությունների, նույնիսկ մի շարք երկրներում իրականացված «հեղափոխություններից» հետո ԶԼՄ-ի ազատության խնդիրը այդպես էլ չի կարգավորվել:
Վրաստանում և Ղրղզստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններց հետո այդ երկրներում ԶԼՄ-ի ազատության հետ կապված ընդհանուր իրավիճակում առաջընթաց է նկատվել, սակայն չի հաջողվել այն երկար ժամանակ պահպանել:
Ըստ հետազոտությունների, այսօր իրավիճակն այդ երկրներում գրեթե այնպիսին է, ինչպիսին որ եղել է այդ երկրներում իրականացված «հեղափոխություններից» առաջ:
IREX-ի իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ Թուրքմենստանն ու Ուզբեկստանը դասվում են աշխարհի ամենառեպրեսիվ երկրների թվում, իսկ ԶԼՄ-ի համար ամենաբարենպաստ մթնոլորտը ստեղծված է Հայաստանում:

No comments: