Saturday, August 13, 2011

Human Rights Watch` Ադրբեջանի իշխանությունների անօրինական գործողությունները շարունակվում են

Panorama.am. 12-8-2011- Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ «Ադրբեջանի կառավարությունն առանց զգուշացնելու, անօրինական կերպով քանդել է 3 իրավապաշտպան կազմակերպությունների պատկանող շինությունները, որոնք գտնվում են մայրաքաղաք Բաքվում»: Հաղորդում է Human Rights Watch պաշտոնական կայքը:
«Այս քայլով Ադրբեջանը խիստ անհանգստացնող հաղորդագրություն է ուղղարկում բոլոր ադրբեջանցիներին: Սա անողոք քայլ է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այս իրավապաշտպան կազմակարեպությունները, որոնք մեծ աջակցություն են ցուցաբերում մի շարք քաղաքացիների` կառավարության կողմից իրագործվող չարաշահումների զոհերին, գրեթե ամեն ինչ կորցրել են»,-հայտարարել է Human Rights Watch-ի փորձագետ Ջեյն Բուչանան:
Աղբյուրի փոխանցմամբ, այդ շենքերից մեկը պատկանում է «Խաղաղություն և Ժողովրդավարություն» ինստիտուտին, որի տնօրենն է իրավապաշտպան Լեյլա Յունուսը: Human Rights Watch-ը կասկած է հայտնում, թե «Ադրբեջանի կառավարությունը որոշել է նման կերպով պատժել Յունուսին` իր ծավալած գործողությունների համար»:
«Խաղաղություն և Ժողվրդավարություն» ինստիտուտի աշխատակից Ասադ Իսաձը Human Rights Watch-ին հաղորդել է, որ երբ նրան զգուշացրել են լքել շենքը, նա հրաժարվել է, սակայն մի քանի րոպե անց նա տեսել է, թե ինչպես են բուլդոզերները քանդում շենքը:

No comments: