Tuesday, August 30, 2011

Թուրք զինվորները ներխուժել են Իրաք. Reuters

Tert.am. 30-8-2011- Թուրքական բանակը Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողության շրջանակում ներխուժել է Հյուսիսային Իրաք և պատրաստվում է անդրսահմանային ցամաքային գործողություն իրականացնել։
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, Թուրքիայի Զինված ուժերը 1300 զինվոր, ինչպես նաև տանկեր է տեղեկայել Հյուսիսային Իրաքի մի քանի շրջաններում։
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբն առայժմ չի մեկնաբանել Reuters–ի կողմից տարածված այդ տեղեկությունը։
Նշենք, որ օգոստոսի 17-ից ի վեր թուրքական կործանիչները PKK–ի դեմ իրականացվող գործողության շրջանակում պարբերաբար ռմբակոծում են Հյուսիսային Իրաքի շրջանները։ Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 17-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 160 և վիրավորվել 100 քուրդ զինյալ։

No comments: