Thursday, September 22, 2011

Քըրք Քրքորյանը 117-րդն է ԱՄՆ ամենահարուստների ցանկում

Tert.am. 22-9-2011- Ամերիկյան Forbes հանդեսը կազմել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը։ Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը շարունակում է կրել ԱՄՆ-ի ամենահարուստ մարդու տիտղոսը՝ իր 59 մլրդ դոլարով։
2-րդ հորիզոնականում հայտնվել է ամերիկացի հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը՝ 39 լրդ դոլարով։ 3-րդ տեղում է Լարի Էլիսոնը՝33 մլրդ դոլարով:
ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց վարկանիշում հայտնվելու համար անհրաժեշտ է ունենալ մեկ միլիարդ դոլար։
Վարկանշային աղյուսակի 117–րդ հորիզոնականում է հայտնվել խաղատնային բիզնեսի մագնատ հայազգի Քըրք Քըրքորյանը՝ 3 մլրդ դոլարով։ «Քըրքորյանը հունիսին դուրս եկավ իր MGM Resorts International–ի խորհրդի կազմից՝ գլխավոր խորհրդատու և առաջին տնօրեն դառնալու համար, իսկ 2011 փետրվարին 200 մլն դոլար իր Լինսի հիմանդրամից հատկացրեց Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին։2009թ. բացված նրա 8.5 մլրդ դոլար արժողությամբ City Center խաղատունը համարվում է ամնեաթանկ մասնավոր անշարժ գույքի գործարքը ԱՄՆ պատմության մեջ: 2007թ. նրա մմասնաբաժինը MG-ում կազմում էլ 11 մլրդ դոլար, որի արժեքն այշմ նվազել է` հասնելով 1.2 մլրդ-ի: 1966թ. նա հիմնել էր Trans International ավիաուղիները, որի վաճառքից 104 մլն դոլար շահույթ էր ստացել: MGM Studios-ը նա գնել ու վաճառել է երեք անգամ»,- գրված է Քըրք Քրքորյանի բնութագրությունում:
Նշենք, որ որ Քըրքորյանը 117–րդ տեղը կիսում է 10 այլ ամերիկացի միլիարդատերի հետ, որոնց թվում է նաև հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը։

No comments: