Panorama.am. 22-9-2011- Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը պաշտոնական հրավեր է ստացել Թուրքիայից, ինչը «Ազադլիգը» բնորոշել է որպես Անկարայի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին արված ուղերձ` «վերջ համագործակցությանը»:Թերթը հայտնում է, որ Օ.Ասադովի և Թուրքիայի ղեկավարների քննարկման հիմնական թեման վերջերս էլ ավելի վատացած Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների հարցն է:
«Անկարան Ասադովի հետ պետք է քննարկի Իսրայելի, ադրբեջանական գազի Թուրքիայի վրայով տարանցման գնի, քրդական աշխատավորական կուսակցությունը Բաքվի կողմից պաշտոնապես ահաբեկչական ճանաչվելու մասին թեմաներ և հստակեցնի Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը` Անկարայի համար խիստ կարևոր այդ հարցերում:
Սակայն միանշանակ է, որ Անկարան լավ գիտի, որ Օգթայ Ասադովը նման հարցեր որոշելու փաստացի լիազորություն չունի: Սակայն հարց է ծագում` ինչո՞ւ Անկարան այդ հարցերի շուրջ չի երկխոսում Իլհամ Ալիևի հետ:
Բացահայտ երևում է, որ Թուրքիայի կառավարությունը ցանկանում է ուղերձ հղել Իլհամ Ալիևին, որ Ադրբեջանի հետ համագործակցության հարցերի շուրջ նրա հետ այլևս չի երկխոսելու: Իսկ Օգթայ Ասադովին հրավիրել են Անկարա, որպեսզի հասցնեն Բաքվին, թե իբր շարունակում են Ադրբեջանի հետ հարաբերությունները: Ինչպես երևում է՝ Ադրբեջանը մտնում է Թուրքիայի հետ հարաբերությունների նոր փուլ»,- եզրակացնում է «Ազադլիգը»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment