Monday, September 26, 2011

2011–ին աշխարհում ավելի քան 80 լրագրող է սպանվել. զեկույց

Tert.am. 26-9-2011- 2011–ի ընթացքում աշխատանքային պարտականություններն իրականացնելիս աշխարհում 82 լրագրող է սպանվել, ինչը 19–ով քիչ է՝ 2010–ի համեմատ։ Այս մասին ասվում է Մամուլի միջազգային ինստիտուտի կայքում հրապարակված զեկույցում (International Press Institute, IPI)։
Զեկույցի տվյալներով՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար 2011–ին ամենավտանգավոր երկիր է դարձել Մեքսիկան, որտեղ 11 լրագրող է սպանվել։ Երկրորդ տեղը զբաղեցնում է Իրաքը, որտեղ մասնագիտական պարտականություններն իրականացնելիս 9 լրագրող է սպանվել։
Զեկույցի համաձայն՝ մերձավորարևելյան երկրներում ու Հյուսիսային Աֆրիկայում մամուլի 24 աշխատակիցների սպանություն է գրանցվել, իսկ ասիական տարածաշրջանում՝ 13 լրագրողի, որոնցից 5–ը՝ Պակիստանում։ ԶԼՄ–ների ևս 5 աշխատակից զոհվել է աֆրիկյան երկրներում։
Եվրոպայում երկու լրագրող է սպանվել, ընդ որում՝ Ռուսաստանում։

No comments: