News.am. 26-9-2011- Թուրքիայի խորհրդարանի վարչակազմն արգելափակել է «Kaos GL» եւ «LambdaIstanbul» գեյ-կազմակերպությունների կայքեր մուտքը: Հիմա եթե պատգամավորը ցանականում է այդ կայքեր այցելել, պետք է գրավոր հարցում կատարի, հաղորդում է «Hürriyet Daily News»-ը:Եթե պատգամավորը փորձում է այցելել վերանշյալ կայքեր, ապա էջի վրա հայտնվում է ձեւ` «Ճիշտ լրացրեք ձեւը, եթե ձեզ անհրաժեշտ է այցելել կայք ձեր աշխատանքի համար» գրությամբ: Ձեւը պահանջում է անձնական տվյալներ եւ թե ինչ նպատակով են ցանկանում մուտք գործել կայք:
«Մեր կազմակերպության պաշտոնական կայքը ներառված չէ Թուրքիայի հեռահաղորդակցության տնօրինության սեւ ցուցակում: Խորհրդարանում կայքի մուտքի արգելափակումը խտրական գործելակերպ է եւ գրաքննություն»,- հայտարարել է «Kaos GL»-ի համակարգող Ալի Էրոլը:
«Համացանցի անվտանգության մեր ծրագիրն ավտոմատ կերպով ֆիլտրում է այն բոլոր կայքերը, որոնք պարունակում են այնպիսի արգելված բառեր, ինչպիսիք են «պոռնոգրաֆիա», «ազարտային խաղեր» եւ «նույնասեռականություն»: Մենք արգելք կամ գրաքննություն չունենք»,- ասել է թուրքական խորհրդարանի գլխավոր քարտուղարի գրասենյակի ներկայացուցիչը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment