HayNews.am. 26-9-2011- HayNews.am-ն արդեն անդրադարձել էր այն մասին, որ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի այցելության ժամանակ կրկին սրվել են ներհամայնքային հարաբերությունները: Հիշեցնենք, որ այնտեղ արդեն իսկ խնդիր է եղել մի քանի պոլսահայերի և համայնքի մեծամասնություն կազմող Հայաստանից արտագաղթածների ու բեյրութահայերի, ֆրանսհայերի միջև` եկեղեցու և Պարսամյան համալիրի պատճառով: Իրավիճակն ավելի է իրար խառնվել, երբ Երևանի քաղաքապետը մեկնել է Նիցցա` մասնակցելու Ռուբեն Սևակի հուշակոթողի բացմանը: Հուշակոթողի բացումից հետո տեղի ունեցած ընդունելության ժամանակ, որին ներկա էին Կարեն Կարապետյանն ու Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էսթրոզին, տեղի է ունեցել տհաճ միջադեպ: Այդ մասին HayNews.am-ի հետ զրույցում պատմել է ֆրանսահայ գործարար Ժիրայր Փոլադյանը:«Ցեղասպանության զոհերից նահատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի հուշակոթողի բացումը պետք է տեղի ունենար տարիներ առաջ: Ավելին, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պատրաստվում էր այցելել մեր քաղաք` հուշակոթողի բացմանը: Բայց մի քանի պոլսահայեր` Սամսոն Օզարարատի (վերջինս Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին արտակարգ և լիազոր դեսպանի կոչում է ստացել և զբաղվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ) և Գրիգոր Աժդրխանյանի գլխավորությամբ, անընդհատ հետաձգում էին հուշակոթողի բացումը, որպեսզի չնեղացնեն իրենց թուրք բարեկամներին: Գործը հասավ նրան, որ քաղաքապետ Էսթրոզին մի օր հարցրեց, հիմա այս հուշակոթողը պետք է բացենք, թե` ոչ: Սամսոնն ու Գրիգորը չկարողացան հետաձգել բացումը, ուստի ստիպված էին համաձայնվել, սակայն որոշեցին մի վատություն ևս անել: Նրանք քաղաքապետարանին ներկայացրին հրավիրյալների այնպիսի ցուցակ, որը չի արտացոլում համայնքի ուժերի իրական վիճակը: Նրանք մի քանի հոգի էին, սակայն ցուցակի մեջ չէին ընդգրկել ոչ մի հայաստանցու, փոխարենը հրավիրել էին մեծ թվով ներկայացուցիչների` հրեական համայնքից: Ընդունելության ժամանակ դրսում ոստիկաններ էին կանգնած, ովքեր ստուգում էին, որպեսզի իրենց նախընտրած մարդկանցից ու մի քանի հոգևորականներից բացի ոչ մեկ չմասնակցի այդ չարաբաստիկ միջոցառմանը: Ընդհանրապես, Ֆրանսիայում նման հավաքներն ազատ են, սակայն ինձ թույլ չտվեցին մուտք գործել հանդիսությունների սրահ: Երբ ես հարցրի` ինչու՞, մի պոլսահայ` Արամ Քարթուն անունով, սկսեց հայհոյել և պրովոկացիաներ անել, որից հետո էլ տեղի ունեցավ այդ տհաճ միջադեպը: Մենք դրսում վիճում էինք, իսկ ներսում Երևանի քաղաքապետն ու Նիցցայի իր գործընկերը նշում էին հուշակոթողի բացումը, հուշակոթող, որ այդ մի քանի հոգին ամեն ինչ անում էին, որ չբացվեր: Մեզ համար տարօրինակ է, որ քաղաքապետ Կարապետյանը Նիցցա այցելելուց առաջ չի փորձել հասկանալ համայնքի խնդիրները, որի մասին մենք բազմիցս տեղյակ ենք պահել: Մենք մի քանի անգամ հազարավոր նիցցահայերի անունից դիմել ենք Վեհափառ Հայրապետին` այս երկու անձանց բանադրելու և եկեղեցվո մտնելու իրավունքից զրկելու խնդրանքով: Հիմա էլ վերահաստատում ենք մեր կոչն ու խնդրանքը` վասն Նիցցայի հայ համայնքի պահպանության»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment