Monday, September 19, 2011

Պենտագոնի գերակա շահը Կովկասում

Ռուսաստանի ազդեցության թուլացում և Իրան ներթափանցելու հնարավորություն:

«regnum.ru»- «Ռուսաստանը շարունակելու է որոշակի դերակատարում ունենալու Հարավային Կովկասում, սակայն ոչ մի երկիր չպետք է ունենա արտոնյալ կարգավիճակ տարածաշրջանում»,_ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության,Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոմիության գծով տնօրեն Ջենիֆեր Ութլշը, անդրկովկասյան տարածաշրջանի երկրների 20-ամյա անկախությանը նվիրված ու սեպտեմբերի 16-ին կայացած համաժողովի ժամանակ:
«Մենք համաձայն չենք Ռուսաստանի այս դիրքորոշման հետ»,_ասել է Ուոլշը ` Վաշինգտոնի ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի կոնֆերանսին: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հարգում է Հարավային Կովկասի յուրաքանչյուր պետության(Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) կատարած քաղաքական ընտրությունը, նշեց վերջինս: «Մենք հարգում ենք ՆԱՏՕ հետ համագործակցելու Ադրբեջանի որոշումը և ողջունում ենք Վրաստանի ` ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը: Դա նախատեսված է միջազգային իրավունքով»,_ հավելեց նա:
«Հարավ-կովասյան տարածաշրջանը ԱՄՆ անվտանգության շահերի համար կարևորվում է` Իրանին և մյուս երկրներին, որոնք հանդիսանում են զանգվածային ոչնչացման զենքի հնարավոր մատակարարներ, նրա ունեցած աշխարհագրական դիրքով»,-նույնպես ավելացրեց Ուոլշը: Նրա խոսքերով , Հարավային Կովկասը նաև կարևոր դեր ունի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները սատարելու տրամաբանության մեջ: «Այս տարածաշրջանը նաև հանդիսանում է , Եվրոպա մատակարարվող էներգիայի կարևոր արտադրող ու արտահանող»,_ ասեց Ուոլշը: Միացյալ Նահանգներն համարում են, որ հակամարտությունների կարգավորման ու կայունության պահովման աջակցումը, մասնավորապես լեռնային-ղարաբաղյան, գտնվում էՎաշինգտոնի ազգային շահերի ուղեծրում:
Եվ վերջին հաշվով, Հարավային Կովկասը առավել լայն ընկալման մեջ հանդիսանում է եվրոատլանտյան տարածքի մաս, և տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր ազատ իրավունք ունի միանալու եվրոատլանտյան սահմանակարգին, համարում է Ուոլշը: Ադրբեջանի հետ ամերիկյան ռազմա-տեխնիկական համագործակցության ենթատեքստում, պենտագոնի ներկայացուցիչը պատմեց, որ երկրի պաշտպանական նախարարությության գործողություններն ուղղված են ռազմական ձեռնարկությունների ձևափոխում-բարենորոգմանը, ՆԱՏՕ-ի հետ փոխգործողություններին, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության ապահովմանը:

No comments: