Monday, September 19, 2011

ԵԱՀԿ ՄԽ երկրների պատգամավորները որոշել են քննարկել ղարաբաղյան հարցը Ադրբեջանի հասարակական գործիչների հետ

ԵԱՀԿ ՄԽ երկրների պատգամավորները որոշել են քննարկել ղարաբաղյան հարցը Ադրբեջանի հասարակական գործիչների հետ
PanARMENIAN.Net - 18 սեպտեմբերի 2011 - Մինչև այս տարվա վերջ առաջին անգամ կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատգամավորների և Ադրբեջանի հասարակական գործիչների հանդիպումը: Այդ մասին SalamNews-ին տված բացառիկ հարցազրույցում հաղորդել է Ադրբեջանի «ժողովրդական դիվանագիտության» մասնակից, ժողովրդական արտիստ, Բաքվի երաժշտական ակադեմիայի ռեկտոր Ֆարխադ Բադալբեյլին:
Ռեկտորը հաղորդել է, որ ադրբեջանական կողմից հանդիպումներին կմասնակցեն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար Բայրամ Սաֆարովը, Բաքվի սլավոնական համալսարանի ռեկտոր Քամալ Աբդուլլան, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն և ինքը:
Բադալբեյլիի խոսքով, ներկայումս հանդիպումների նախապատրաստական աշխատանքներն են ընթանում. «Ես միշտ ասել եմ, որ «ժողովրդական դիվանագիտությունը» պետք է կյանքի կոչվի այլ պետությունների պաշտոնական անձանց և ականավոր գործիչների հետ միասին»:

No comments: