Monday, September 19, 2011

Իրանը բացատրություններ է պահանջում Թուրքիայից` ռադարների տեղակայման կապակցությամբ

News.am. 19-9-2011- Իրանի ԱԳՆ-ն հարցում է ուղարկել Թուրքիային` իր տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ռադարների տեղակայման որոշումը պարզաբանելու խնդրանքով, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով «Սինհուան»:
Հիշեցնենք, որ Իրանն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայում ՆԱՏՕ-ի ռադարի առկայությունը տարածաշրջանն ապակայունացնող գործոն կդառնա։
Թուրքիայի տարածքում եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման վերաբերյալ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ պայմանագիրը ստորագրվել է Թուրքիայում սեպտեմբերի 14-ին:
Ռադարները տեղակայվելու են Մալաթիա քաղաքի մոտակայքում` Իրանից 540 կմ հեռավորության վրա:

No comments: