Monday, September 19, 2011

Եթե ԵՄ–ի նախագահող դառնա Կիպրոսը, ապա Թուրքիան կսառեցնի հարաբերությունները ԵՄ–ի հետ

7Or.am. 19-9-2011- Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտարարել է, որ եթե 2012թ.–ին Եվրամիության նախագահող դառնա Կիպրոսը, ապա Թուրքիան կսառեցնի հարաբերությունները ԵՄ–ի հետ։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն, միջազգային հանրության կողմից ճանաչված Կիպրոսի Հանրապետությունը 2012թ. հուլիսին 6 ամսով ստանձնելու է Եվրամիության նախագահության լիազորությունները։
–Եթե այնտեղ (Կիպրոսում) խաղաղ բանակցությունները ոչինչ չորոշեն, իսկ ԵՄ–ն էլ իր նախագահությունը փոխանցի Հարավային Կիպրոսին, ապա Թուրքիայի և ԵՄ–ի միջև իսկական ճգնաժամ կսկսի…Որովհետև մենք կսառեցնենք մեր հարաբերությունները ԵՄ–ի հետ։ Մենք հայտարարել ենք այդ մասին, քանի որ կառավարությունը նման որոշում է կայացրել,–հայտարարել է Աթալայը։

No comments: