Thursday, September 29, 2011

Արդյո՞ք Էրդողանը կգնա Պուտինի հետքերով

Panorama.am. 29-9-2011- Թուրքիայում մի շարք քաղաքական գործիչների և փորձագետների կարծիքով, Թուրքիայի վարչապետ Էրդողանը կկրկնի ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի քայլերը: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
«Էրդողանը, ամենայն հավանականությամբ, գնալու է Պուտինի հետքերով, և այդ իսկ պատճառով Թուրքիայում արհեստական կերպով արագացվել է սահմանադրական բարեփոխումների քննարկումը: Իսկ թե արդյոք կյանքի կկոչվեն Էրդողանի նպատակները՝ ժամանակը ցույց կտա»,- այս մասին նշել է քաղաքագետ Արիֆ Կեսկին:
Նշենք, որ Թուրքիայում Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ընդհանուր ընտրողների 50 տոկոս ձայները:

No comments: