Monday, September 19, 2011

Դավութօղլուն «զրո խնդիրների» քաղաքականությունը դարձնում է «միլիոն խնդիրների»

HayNews.am. 19-9-2011- «Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը որդեգրած Թուրքիան իրականում շարունակում է «միլիոն խնդիրների» քաղաքականությունը: Հերթական «բարիդրացիական» հայտարարություններով է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար
Ահմեթ Դավութօղլուն, ով այս անգամ սպառնացել է Հունաստանին և Կիպրոսին:
Հունաստանն ու Կիպրոսը համաձայնության են եկել միասին շահագործել Միջերկրական ծովում գտնվող բնական ռեսուրսները, ինչը դժգոհությամբ են ընդունել Անկարայում:
Միջերկրական ծովում աշխատանքներ իրականացնող հունական և կիպրական նավերից ոչ այնքան հեռու տեղակայվել են թուրքական ռազմանավերը, իսկ Դավութօղլուն ակնարկներով չի բացառում խնդրի ռազմական լուծումը:
Դավութօղլուն հարցազրույցի ժամանակ նաև հայտարարել է, որ իրենք պատրաստվում են նմանատիպ որոնողական աշխատանքներ սկսել Միջերկրական ծովում այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքակնա Հանրապետության» հետ համատեղ:

No comments: