Monday, September 19, 2011

ԱՄՆ շահագրգիռ է ԼՂՀ ճանաչմամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախություն ստացավ այն պահին, երբ դարձավ տարածաշրջանային աշխարհքաղաքականության գործոն: Ըստ ամենայնի, դա տեղի ունեցավ Քի-Ուեսթի հայտնի հանդիպումից անմիջապես հետո, երբ ԱՄՆ հանրապետական վարչակազմը պարզեց, որ որեւէ «կարգավորման»՝ որպես իրական գործընթացի, մասին խոսք լինել չի կարող, իսկ Ռոբերտ Քոչարյանն ինքն իր համար պարզել էր, որ ԱՄՆ ճնշում չի գործադրելու հայաստանի վրա ղարաբաղյան թեմայով:
Միեւնույն ժամանակ, ամերիկացիները հասկացան, որ ղարաբաղյան խնդիրը Հարավային Կովկասում գործունեություն ծավալելու համար լուրջ գործոն է, ինչպես նաեւ առաջատար տերությունների, առաջին հերթին Ռուսաստանի եւ Թուրքիայի, վրա ազդեցության հնարավորություն:
Ճնշման, վերահսկողության եւ աբսորբցիայի տվյալ քաղաքականությունը, իսկ այնուհետեւ զսպման քաղաքականությունը, ծավալվեց ոչ միանգամից, սակայն ներկայում ծավալվել է ամբողջ թափով: Ամերիկացիներն, ի տարբերություն մոսկովյան կարծրացած քաղաքական գործիչների չինովնիկների, հասկանում էին, որ Հարավային Կովկասի եւ Արեւելյան Եվրոպայի մյուս ռազմաքաղաքական հակամարտություններին պետք է մոտենալ լիովին այլ կերպ:
Հարավային Կովկասի ներկայիս պահը, հնարավոր է, այնքան էլ վառ չէ արտահայտված, սակայն, իրականության մեջ, ունի շատ կարեւոր, բեկումնային նշանակություն: ԱՄՆ վճռականորեն ձեռնամուխ է եղել Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջանում էքսպանսիայի իր վաղեմի ծրագրի իրականացմանը: Դրա հետ համակերպվել է Թուրքիան, եւ փորձում է գոնե ինչ որ բան շահել այս իրավիճակում: Չի համակերպվել Ռուսաստանը, սակայն ոչինչ չի կարող անել:
ԱՄՆ Հարավային Կովկասի երկրներին բաշխել են գործառույթներ, սակայն այս անգամ որոշակի գործառույթներ են տրվել նաեւ հարավային Կովկասի երեք նոր պետություններին, թեեւ ԼՂՀ նշանակությունը, չնայած չճանաչվածությանը, զգալի ավելի է, քան Աբխազիայինը եւ Հարավային Օսիայինը:
ԱՄՆ արդեն վաղուց ղարաբաղյան թեմայով բանակցային գործընթացը չեն դիտարկում որպես իրական ինչ որ բան, եւ դուրս մղելով ռուսներին, պատասխանատվությունը դրել են Ֆրանսիայի ու Եվրամիության վրա: Միեւնույն ժամանակ, ամերիկացիները պետք է լուծեն Հայաստանին Ռուսաստանից հեռացնելու խնդիրը, եւ եթե հայ քաղաքական գործիչները եւ քաղաքագետները դա համարում են քիչ հավանական հեռանկար, ապա ԱՄՆ այլ կերպ են գտնում եւ դա համորւմ են լիովին հնարավոր:
Ամերիկացիները գիտեն Ռուսաստանի քաղաքականության գինը, եւ ռուս-թուրքական նոր պայմանագրից հետո համարել են, որ ժամանակն է Հայաստանի հանդեպ ծավալել նոր քաղաքականություն: Հայաստանին հնարավոր ծառայություններից ամենանշանակալիները համարվում են 1915 թ. ցեղասպանության ճանաչումը եւ ԼՂՀ ինքնիշխանության ճանաչումը: Այս երկու հարցերը փոխլրացնող են եւ դրանցով կարելի է հավասարակշռել լայն ընդգրկումով: Հայերը կարող են սպասել մի հարցով, եթե լուծվի մյուսը: Տվյալ դեպքում, երեւում է, ավելի օպերացիոն հարց է համարվում ԼՂՀ ճանաչումը: ԱՄՆ շահագրգիռ է դարձել ԼՂՀ ճանաչմամբ, եւ չեն կարող թույլ տալ, որ ճանաչման գործընթացը լինի սպոնտան, ավելի ճիշտ՝ լինի հակառակ իր շահերի:
Ժամանակն է ականջալուր լինել «օբյեկտիվիզմի տեսությանը», միաժամանակ մնալ կասկածներից դուրս: Սակայն սպառնալիք կա, եւ այն իրական է: Կարող է իրավիճակ ստեղծվել, երբ ԼՂՀ ճանաչման մյուս նախաձեռնության բեւեռը դառնա Իրանը, ինչի համար ձեւավորվել են անհավանական բարենպաստ պայմաններ:
Մերձավոր Արեւելքում հեղափոխությունների ալիքը չէին կարող անհետ անցնել, եւ հարավային Կովկասի երկրները, որ գերադասում էին միայն հետեւել այդ իրադարձություններին, հայտնվել են տարբեր վիճակներում: Մեկնարկել է ոչ ԼՂՀ ճանաչման գործընթացը, ինչի մասին է խոսքը, ընկեր հայաստացի քաղաքագետներ: Սկսել է աշխարհի մեծ վերաբաժանումը, տվյալ դեպքում «Մեծ Մերձավոր Արեւելքի» գործընթացը: Տվյալ իրավիճակում, Ռուսաստանը պետք է ավելի ուշադիր հետեւի տվյալ գործընթացներին: Նա արդեն պարտվում է խրոնիկ եւ համակարգված, եւ դա կշարունակվի: ԼՂՀ միջազգային ճանաչումը, այսպես թե այնպես, ունի հակառուսական վեկտոր:
Կճեղքենք, տղերք: Մեր փոխարեն գործը կանեն: «Մենք գոնե մի օր դիմանանք, մի գիշեր արթուն մնանք»:
Իգոր Մուրադյան

No comments: