Thursday, September 22, 2011

Արյունոտ փողեր թուրքական լոբբիից

«Լրագիր» 22-9-2011- Ամերիկայի Թուրքիական կոալիցիայի հետ իր անպատիվ և ոչ էթիկ գործերի համար Ջին Շմիդտը համարվել է Կոնգրեսի ամենակոռումպացված անդամը, ըստ Վաշինգտոնյան Քաղաքացիներ հանուն պատասխանատվության և էթիկայի» հանձնաժողովի, գրում է armenianlife.com-ը:
Հանձնաժողովը պատրաստել է 9 էջանոց զեկույց, որը մանրամասներեն պատմում է Շմիդտի և Թուրքիական կոալիցիայի կապերի մասին:
Հիշեցնենք, որ կոնգրեսական Դավիթ Գրիգորյանը ավել վաղ մեղադրել էր Շմիդտին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար թուրքական լոբբիից 30 հազար դոլար «արյունոտ փողեր» ստանալու մեջ: Դրա համար Շմիդտը Գրիրգորյանին դատի էր տվել` դատական ծախսերը՝ 500 հազար դոլար, հոգալով թուրքական լոբբիի հաշվին: Շմիդտը պնդում է, ինքը չգիտեր` ով էր վճարում դատական այդ ծախսերի համար: Գրիգորյանն ասում է, որ Շմիդտը պետք է պատիվ ունենա և հրաժարական տա:

No comments: