Tert.am. 22-9-2011- Առաջիկայում Հարավային Կովկասը քաղաքական և ռազմական տեսանկյունից մասնատվելու է։ Այս մասին SalamNews–ին տված հարցազրույցում ասել է ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը։«Վրաստանը կգնա դեպի Արևմուտք, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը, մոռանալով նույնիսկ ղարաբաղյան հիմնախնդրի մասին, ստիպված են լինելու հաշվի նստել այն արտաքին քաղաքական գործոնների հետ, որոնք ձևավորվելու են Հարավային Կովկաս երկայնքով»,– ասել է փորձագետը։
Ի պատասխան այն հարցին, թե «Արդյո՞ք Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը կարող է օգտագործել Թուրքիայի հզորացման գործոնը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում», Գրիգորի Տրոֆիմչուկն ասել է. «Թուրքիայի հեղինակությունն ամրապնդվում է, սակայն որոշ պատմական կարճ ժամանակահատվածում։ Կարծում եմ, որ արևմտյան կոալիցիային Հարավային Կովկասում այնպիսի ուժեղ դերակատար, ինչպիսին Թուրքիան է, պետք չէ։
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ առաջիկայում Հարավային Կովկասը քաղաքական և ռազմական տեսանկյունից մասնատվելու է։ Վրաստանը կգնա դեպի Արևմուտք, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը, մոռանալով նույնիսկ ղարաբաղյան հիմնախնդրի մասին, ստիպված են լինելու հաշվի նստել այն արտաքին քաղաքական գործոնների հետ, որոնք ձևավորվելու են Հարավային Կովկասի երկայնքով։ Այդ ժամանակահատվածում ավելի շատ արմնատավորված կլինի Սիրիայում իրավիճակը։ Եվ արդեն Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանն այլևս ժամանակ չեն ունենալու անվերջ քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը։ Նրանց շուրջ կծագեն խնդիրներ, որոնք ավելի վտանգավոր են լինելու, քան ԼՂ հիմնախնդիրն է։ Այդ պատճառով նրանք պետք է հավաքվեն և մտածեն նաև այդ խնդիրների շուրջ։ Հակառակ դեպքում ուշ կլինի»։
Հարցին, թե «Խոսելով վտանգավոր խնդիրների մասին, արդյո՞ք նկատի ունեք զանգվածային բողոքի ակցիաներ և վարչակարգերի փոփոխություն», ռուս փորձագետը պատասխանել է. «Այո, դա վարչակարգերի փոփոխության վտանգն է։ Այդ երկրների ժողովուրդները նման պայմաններում այլևս չեն կարող ազդել իրավիճակի վրա։ Իսկ դրա վրա կազդեն այն ուժերը, որոնք երբեք չեն եղել տարածաշրջանում։ Հայաստանի կամ Ադրբեջանի ժողովուրդներից ոչ ոք ոչինչ չի հարցնելու։ Ինչպես, օրինակ, Լիբիայի հարցերը լուծեցին, չի բացառվում, որ նման բան տեղի ունենա նաև այդ երկու պետությունների, ինչպես նաև հետխորհրդային տարածքի մի շարք այլ երկրների հետ։ Ընդ որում, ես այդ ցուցակից չեմ բացառում նաև Ռուսաստանին։ Եվ հենց այդ պատճառով առաջարկում եմ միասին մտածել, քանի դեռ նրանցից յուրաքանչյուրի հարցերն առանձին–առանձին չեն լուծել, ինչպես դա եղավ Լիբիայում»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment