Saturday, September 17, 2011

Սա վերջին անկախությունն է

«Lragir.am», 17.09.2011: Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ասել է, որ անկախությունն առաջին հերթին Հայաստանի քաղաքացուն պատկանող տոն է: Նրա խոսքով, անկախության ձեռքբերումը ամեն մեկը յուրովի կասի, բայց հիմնականն այն է, որ մենք վաստակեցինք մեր ճակատագրի համար սեփական պատասխանատվության իրավունքը:
Ըստ Հովհաննիսյանի, միշտ չէ, որ դա իրացնում ենք ըստ արժանվույն, բայց ամեն դեպքում դա տրված է այս դարաշրջանում երկրորդ անգամ, 'եւ բոլորս գիտենք, որ երրորդ անգամը այլեւս չի լինելու':
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, մյուս ձեռքբերումը անկախության սերունդն է, որը հասնելու է երկրում սահմանադրականության հաստատման, սահմանադրական գիտակցության ամրապնդման: Բացթողումներն, ըստ նրա, շատ են, եւ էականներից է ընտրության ինտիտիտուտի չկայացումը, ընտրությունների կեղծումը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ հաջորդ քսան տարիներին գուցե չեն կրկնվի նույն սխալները, եւ մենք ավելի արդյունավետ կլինենք պետական ընթացքում:

No comments: