Saturday, September 17, 2011

Արցախյան կարգավորման հարցում մեր դերակատարությունը մեծացնելու ենք. Շտեֆան ՖյուլեՔաղաքականություն

Haynews.am-17-9-2011-Եվրամիությունն աստիճանաբար մեծացնելու է իր դերակատարությունն այնպիսի հակամարտությունների կարգավորման հարցում, ինչպիսին է Արցախի հարցը»,-հայտարարել Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքական հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, ելույթ ունենալով Յալթայում կայացած «Ուկրաինան և աշխարհը. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր ապագա» խորագրով ամենամյա հանդիպման ժամանակ` Ֆյուլեն ասել է. «Մենք սկսում ենք այս տարածաշրջանում վստահության վերականգնման ծրագրերը, և մեզ ավելի մեծ դերակատարում ենք վերապահելու այս խնդիրների լուծման համար: Իհարկե մեկ օրում չենք կարողանա փոխել այս խնդիրների լուծման շրջանակները»:

No comments: