Monday, September 5, 2011

ԱՄՆ-ը հայերի ներկայացրած հայցի շրջանականերում Թուրքիային դատարան է հրավիրել

Panorama.am. 5-9-2011- «Վաթան»(Vatan) պարբերականի թղթակից Ուղուր Քոչբաշը նոր մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ դատարանում Օսմանյան կայսրության 3 հայ քաղաքացիների թոռների` Թուրքիայի դեմ ներկայացրած հայցի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ալեքս Բակալիանը, Անաիս Հարությունյանը և Ռիտա Մահտեսյան հայց էին ներկայացրել Թուրքիայի կառավարության, Կենտրոնական բանկի և Գյուղատնտեսական բանկի դեմ `պահանջելով թուրքական իշխանություններից 100 միլիոն դոլարի փոխհատուցում: Նշենք, որ նրանց պապերին Ադանայում պատկանել է 49,5 հեկտար հողատարածք, այդ թվում՝ Ինջիրլիքի ամերիկյան ներկայիս ռազմաբազայի տարածքը։ Այս ամենը նրանց պապերից խլվել է 1915թ.։
Ներկայումս Թուրքիան Ինջիրլիքի ռազմակայանը տրամադրելով Միացյալ Նահանգներին՝ մեծ եկամուտներ է ապահովում իմ համար:
Դատավարության շրջանականերում ԱՄՆ արտգործնախարարությունը դիվանագիտական նոտա է ուղարկել Թուրքիային` պահանջելով այս գործում որպես պատասխանող կողմ ներկայանալ դատարան: Նոտայում նշվում է. «ԱՄՆ օրենքներին համաձայն` որպես պատասխանող կողմ դատարանում ձեր շահերի պաշտպան պետք է ուղարկեք: Առաջարկում ենք ԱՄՆ-ում փաստաբան վարձել: Այս հարցում ԱՄՆ արտգործնախարարությունը պատրաստ է ձեզ աջակցել: Եթե 60 օրվա ընթացքում ներկայացուցիչ չուղարկեք, հնարավոր է, որ դատարանը որոշում կայացնի պատասխանող կողմի բացակայությամբ»:
Նշենք, որ այս նոտան ուղարկելուց 70 օր հետո, երբ Թուրքիայից չկար ոչ մի պատասխան և, հայցվորները դատարանին առանց պատասխանող կողմի ներկայության որոշում կայացնելու պահանջ էին ներկայացրել Թուրքիայի գյուղատնտեսական և կենտրոնական բանկերը հասկանալով հարցի լրջությունը ԱՄՆ իրավաբանական մի ընկերության միջոցով դատարանում իրենց ներկայությունն ապահովելու համար դատարանից մինչև սեպտեմբերի 19-ը ժամանակ են խնդրել: Պահանջը ընդունվել է:
Նշենք, որ դատական գործին կցված են նաև Օսմանյան կայսրության քաղաքացի այդ հայերի անձնագրերի պատճենները և օսմանյան արխիվից վերցված կադաստրային թղթեր:

No comments: