Thursday, September 8, 2011

Էրդողանն արաբական փողոցում պոպուլիզմով է զբաղվում. թուրք կուսակցապետ

News.am. 7-9-2011- Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի վարչապետին՝ վերջին շրջանում ձախողված արտաքին քաղաքականություն վարելու համար։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն «Մավի Մարմարա»-ի հետ կապված ՄԱԿ-ի զեկույցը համարել է Թուրքիայի արտաքին քաղաքականության ձախողումներից մեկը։ «Ըստ այդ զեկույցի՝ Թուրքիայի հետ պարտվեց նաեւ Գազան։ Իշխանությունների հայտարարությունները պարզապես փորձ են խաբել սեփական ժողովրդին»,-նշել է Քըլըչդարօղլուն՝ շեշտելով, թե Էրդողանը արաբական փողոցում պոպուլիզմով է զբաղվում։
Անդրադառնալով «զրո խնդիր հարեւանների հետ» Թուրքիայի քաղաքականությանը, թուրք կուսակցապետը նշել է, թե որեւէ հարեւան չի մնացել, որ Թուրքիայի հետ խնդիրներ չունենա։ «Սիրիայի հետ պատերազմի շեմին ենք, սակայն իշխանություններն այդ մասին խորհրդարանին ոչինչ չեն հայտնում»,-ասել է ընդդիմադիր գործիչը։

No comments: