Thursday, September 8, 2011

Հայերը սպանում են և ինքնասպան լինում հանուն աղանդների ու Եվրամիության

PanARMENIAN.Net - 8 սեպտեմբերի 2011 - Հայերը դարեր շարունակ արյան ու կյանքի գնով վաստակել են կրոնի ազատության իրենց իրավունքը։ Հայերը կռվել են ու մահացել, որ դավանափոխ չլինեն, որ չուրանան Հայ Առաքելական եկեղեցին, որ լինեն ազատ սեփական կրոնական հայացքներում։ Իսկ հիմա նույն այդ հայերին պարտադրում են ընդունել կրոնի ազատության մասին օրինագիծ։ Եվ աղանդավորները ներթափանցել են Հայաստան ու ազատ գործում են, անարգել քարոզում։ Հայերն այլևս անզոր են սեփական կրոնի համար պայքարում, քանի որ Եվրամիությունը դա թույլ չի տալիս։
Երեկ հայ հասարակությանը ցնցեց աղանդավոր կնոջ կատարած ոճրագործության մասին լուրը։ Խմած վերադառնալով աղանդավորական հավաքից` նա կախել էր սեփական մանկահասակ երեխաներին` 4 և 6 տարեկան տղաներին։ Սա, իհարկե, առաջին նմանատիպ դեպքը չէ։ Իսկ մենք կրոնի ազատության մասին նոր օրինագծեր ենք մշակում։ Մենք շարունակում ենք ամեն ինչ անել Եվրամիությանը ու ԵԱՀԿ-ին գոհացնելու համար ու չենք հասկանում, որ ինքնասպան ենք լինում ու մեր երեխաներին ենք սպանում։

No comments: