Sunday, September 25, 2011

Անկարան խորհրդարան վերադարձրեց հայ–թուրքական Արձանագրությունները

Tert.am. 24-9-2011- Թուրքիայի նախարարների խորհուրդը վերականգնել է շաբաթներ առաջ օրենսդիր մարմնի կողմից չեղյալ հայտարարված հայ–թուրքական Արձանագրություններն ու այդ փաստաթղթերը վերադարձրել խորհրդարան։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Թաքվիմ» օրաթերթը՝ Անկարայի այդ քայլը որակելով որպես Երևանին ուղղված ժեստ։
Հիշեցնենք, որ անցած ամիս Թուրքիայի նոր գումարման խորհրդարանում անվավեր էին ճանաչվել Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունները:
Համաձայն թուրքական խորհրդարանի կանոնակարգ-օրենքի, բոլոր այն օրինագծերը, որոնք չեն հաստատվում և կյանքի չեն կոչվում նախորդ գումարման խորհրդարանի կողմից, նոր գումարման խորհրդարանում անվավեր են ճանաչվում: Սակայն Նախարարների խորհուրդն ու պատգամավորներն օժտված են անվավեր ճանաչված օրինագծերը կրկին օրակարգ բերելու լիազորությամբ:
Հայ-թուրքական Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում:

No comments: