Saturday, September 17, 2011

Վիկիլիքսը նոր դարաշրջան է բացում

«Lragir.am», 17.09.2011: Վիկիլիքսի հրապարակումները մեզ նոր դարաշրջան են հրավիրում, որ քաղաքականությունը դառնալու է ավելի թափանցիկ, ավելի հրապարակային, եւ նրանք, ովքեր մեծ մեծ բաներից են խոսում, իրենց սկսեն ավելի պատշաճ պահեն խոսքի եւ գործի շրջանակներում:
Այդ մասին ասել է Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ասել է, որ ինքը երբ հանդիպել է արտասահմանցի դիվանագետների հետ, իրեն միշտ զգացել է արձանագրային վիճակում եւ գիտակցել, որ չկա գաղտնիք, որ չիմացվի:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ դիվանագետն էլ իհարկե իր պետության շահի խնդիր ունի, հարցեր է տալիս, եւ դիմացի գործիչը այնպես է բացվում եւ անկեղծանում, որ ակնհայտ է դառնում, որ այդտեղ ոչ թե պետական խնդիր է դրված, այլ սեփական հարցի լուծումն է խնդիրը:
«Սա դաս պետք է լինի մեր քաղաքական այրերի, պետական այրերի հետ, որ չի կարելի խաղ տալ օտար այրերի հետ եւ դիվիդենտ ձեռք բերել ժողովրդի հաշվին», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

No comments: