Կայքը հայտնում է, որ վերջին շրջանում բանակում տեղի ունեցող բացասական երևույթների, պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի միջև հակասության վերաբերյալ մամուլում հայտնված հրապարակումներից հետո ՊՆ-ում փակ խորհրդակցություն է տեղի ունեցել և դրա հետ կապված՝ նախատեսվել է շտապ միջոցառումներ ձեռնարկել:
Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը ելույթ է ունեցել և անակնկալ կերպով հայտարարել, որ այլևս չի կարողանում աշխատել: Աղբյուրի հաղորդմամբ, նախարարն իր զինակից ընկերներին նույնիսկ հայտնել է, որ մտադիր է մոտակա օրերին հրաժարական տալ:
Կայքի տեղեկություններով, արդեն վերին ատյաններում էլ են սկսել այդպես մտածել՝ Սաֆար Աբիևին պաշտոնից հեռացնելու մասին: Պաշտոնական ատյանները նրանից պահանջել են այդ քայլը կատարել կամավոր կերպով: Այժմ «վերևներում» քննարկում են այդ պաշտոնում նշանակվելիք թեկնածուի հարցը:
Առաջին տեղեկություններով, ներկայումս այդ պաշտոնի համար ամենահավանական թեկնածուն համարվում է սահմանային զորքերի հրամանատար Էլչին Գուլիևը: Եկող փետրվարին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնի հարցը կլուծվի և ամենայն հավանականությամբ, պաշտպանության նախարար կնշանակվի Էլչին Գուլիևը:
Ենթադրվում է, որ Սաֆար Աբիևի հետ միասին աշխատանքից կհեռացվեն ևս մի քանի բարձրաստիճան սպաներ. ըստ շրջանառվող լուրերի`արդեն պատրաստ են ադրբեջանական բանակի կորպուսի և բրիգադի հրամանատարներին պաշտոնանկ անելու մասին հրամանագրերը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment