Tert.am. 22-9-2011- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լուիս Ալմագրոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։
Հանդիպմանը Մամեդյարովն Ալմագրոյի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Ուրուգվայի արտգործնախարարն ասել է, որ իր երկիրը հարգում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբուքները և կողմ է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի միջազգային իրավունքի հիման վրա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն աննախադեպ հայտարարություն էր արել ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ։
«Այսօր մենք ուսումնասիրում են հարցը` պետականորեն տեսակետ հայտնելու համար, սակայն ես անձամբ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մաս է կազմում և պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում կցվի Հայաստանին: Սա է Արցախյան խնդրի միակ լուծումը»,- ասել էր Ալմագրոն։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment