Wednesday, October 5, 2011

Հիտլերի ակնոցները, աղամանը, պորտսիգարը աճուրդի կհանվեն

Tert.am. 4-10-2011- Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի անձնական իրերը՝ պորտսիգարը, աղամանը, շաքարի համար նախատեսված ունելին, ակնոցները (ընթերցանության համար նախատեսված) գերմանական Hermann Historica Muenchen աճուրդի տունը պատրաստվում է աճուրդի հանել։
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, աճուրդը տեղի կունենա հոկտեմբերի 24–ին։ Ակնոցների մեկնարկային գինն, օրինակ, 48 000 եվրո է։
Վերոնշյալ բոլոր իրերը պատերազմից հետո հայտնվել էին Հիտլերի տեղակալի (Ազգային –սոցիալիստական կուսակցությունում) Ռուդոլֆ Հեսի մոտ։ Աճուրդի կհանվի նաև Հիտլերի արգելված «Իմ պայքարը» գրքի օրինակը, որը Հեսին հենց Հիտլերն էր նվիրել։
Հաղորդվում է, որ գրքի գնորդը ստիպված կլինի վստահեցնել, որ այն օգտագործելու է որպես «կոլեկցիոն օբյեկտ»։

No comments: