Tuesday, October 4, 2011

Իրանը չի կարող որպես միջնորդ հանդես գալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում. Մեթյու Բրայզա

Tert.am. 4-10-2011- Իրանը չի կարող որպես միջնորդ հանդես գալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Այս մասին SalamNews–ին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան։
Ընդգծելով, որ Հայաստանը և Ադրբեջանը կողմ են, որ հիմնախնդիրը կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, Բրայզան ասել է. «Այդ պատճառով մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը։ Ենթադրում եմ, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով կողմերի ջանքերի շնորհիվ։ Այդ հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով»։

No comments: