Panorama.am. 25-10-2011- «Ադրբեջանի ողջ քաղաքականությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու պարագայում, ուղղված է լինելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը ՄԱԿ-ի հարթություն տեղափոխելուն, ինչը, սակայն, դատապարտված է»- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:Նշենք, որ հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Սլովենիայի ինքնաբացարկի շնորհիվ Ադրբեջանը ընտրվել է ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ:
«Արցախի խնդիրը ՄԱԿ տեղափոխելու բոլոր գործողությունները բազմիցս դատապարտվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: Ներկայումս հակամարտության կարգավորման լավագույն ձևաչափը Մինսկի խմբի եռանախագահության ներքո է»,- ասաց նա:
«Ես որևէ կասկած չունեմ, որ Ադրբեջանը հենց նման քաղաքականություն է հետապնդելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այլապես, ինչի համար է դարձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Ադրբեջանն այն երկիրը չէ, որն առանցքային դերակատարություն ունենա երկրագնդի տարբեր ծայրերում կայունության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարի գործում, հակառակը՝ իր քաղաքականությամբ վերջինս նպաստում է ահաբեկչության զարգացմանը, քանի որ իր հասարակությանը դարձնում է ծայրահեղական»,- ասաց Դ. Բաբայանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment