Tuesday, October 4, 2011

ՌԴ նախագահի անձնական ներգրավվածությունը ԼՂ գործընթացում խնդրի կարգավորման կարևոր տարրերից է. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Tert.am. 4-10-2011- Ռուսաստանի գործունեությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում և ՌԴ նախագահի անձնական ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի բանակցություններին աջակցելու գործում հիմնախնդրի կարգավորման ուղիների որոնման կարևոր տարրերից են։ Այս մասին «Կոմերսանտ» թերթում լույս տեսած իր հոդվածում գրել է այցով Մոսկվայում գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ուղղված աջակցությունը և տեղերում լարվածության էսկալացիայի կանխումը տարվող աշխատանքի ևս մեկ առաջնահերթ ուղղություններից է, որի շուրջ Ռուսաստանի և ԵԱՀԿ–ի մյուս կարևոր անդամների դիրքորոշումները համընկնում են։ Ռուսաստանի գործունեությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում և ՌԴ նախագահի անձնական ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի բանակցություններին աջակցելու գործում հիմնախնդրի կարգավորման ուղիների որոնման կարևոր տարրերից են»,– գրել է Զանիերին։

No comments: