Tert.am. 4-10-2011- Հայ- իրանական բարեկամությանը օրերը Հայաստանում շարունակվում են: Այսօր «Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացված ցուցահանդեսում իրանցի երիտասարդ ստեղծագործողների կերտած փայտարվեստի, գեղանկարչության, մանրանկարչության և լուսանկարչական յոթանասունից ավելի նմուշները արվեստասերները հնարավորություն կունենան տեսնելու տասը օր :Ցուցահանդեսին ներկա մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ պատահական չէ, որ նախագծի մեկնարկը տրվեց Սյունիքի մարզից. «Մեղրին սահմանակից է Իրանին և հայ իրանական բարեկամության օրերը Հայաստանի այդ քաղաքից սկսելը հատկապես կարևոր է: Նմանատիպ ծրագրերը կարող են ամրապնդել երկու հարևան երկրների միջև եղած մշակութային կապը: Պայմանավորվածություն ունենք, որ ծրագրի շրջանակում հայկական մշակույթն էլ կներկայացվի Իրանում»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment