Wednesday, October 5, 2011

Իրանում հելիումի հսկայական հանքավայր է հայտնաբերվել

Tert.am. 4-10-2011- Իրանի պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի հարավում՝ Հարավային Փարս գավառում, հելիումի հսկայական հանքավայր է հայտնաբերվել:
Պաշարների ծավալը գնահատվում է 10 մլրդ խորանարդ մետր, որը ամբողջ աշխարհի հելիումի պաշարների 20%-ից ավելին է. հաղորդում է MIGnews-ը:
Հարավային Փարսի նավթի և գազի ընկերության տնօրեն Մուսա Սուրին հայտնել է, որ հանքավայրի շահագործումը կիրականացվի ռուսական խոշոր ընկերության հետ համատեղ:

No comments: